1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ևս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես, Մասիսի բաժնում՝ գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Արարատի և Արտաշատի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների հանձնման դեպքեր են գրանցվել: Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Գավառում բնակվող մի տղամարդ մարզային վարչությունում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Լճաշեն գյուղի մի բնակիչ Սևանի բաժին էր բերել գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի և Վայքի բաժիններում։ Երկու դեպքում էլ քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ախուրյան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Մուսալեռում բնակվող մի կին կամավոր հանձնել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնու թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտներ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: