Արթիկի ոստիկանները ինքնաշեն փողով ատրճանակ են հայտնաբերել
09.10.2021 12:05
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հոկտեմբերի 9-ին, ժամը 01.25-ին, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, և 16-ամյա ուղևորին։ Վարորդը ավտոմեքենայի նստելատեղի տակից ոստիկաններին է ներկայացրել ազդանշանային ատրճանակ՝ հարմարեցված ինքնաշեն փողով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: