Ապարանի համայնքային ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: