ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 5-ի ժամը 20-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում ստուգել են Մեծ Մասրիկ գյուղի բնակչի վարած «Օպելը»: Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում հրացան կար: 39-ամյա վարորդը և համագյուղացի 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Վարդենիսի բաժին, որտեղ 27-ամյա երիտասարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: