1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի 2-րդ գնդի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել:
Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Հաջորդ դեպքն արձանագրվել է Բագրատունյաց պողոտայում. ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 36-ամյա մի երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։
Սառը զենք պահելու և կրելու հերթական դեպքը դարձյալ գրանցվել է Բագրատունյաց պողոտայում: Շենգավիթի բաժին տեղափոխված Արարատի մարզի Բյուրավան գյուղի 36-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ներկառուցված դանակով կռփազենք։
Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք։
Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխել 17 և 33 տարեկան երկու երիտասարդ՝ «Շևրոլե» ավտոմեքենայով հանդերձ, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կիսամոխրացած հետքերով կաթուցիչ կար։ 33-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շոկո թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: