36-ամյա տղամարդու մոտ մարտականի ձևափոխված լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
10.12.2024 12:49
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 9-ի ժամը 22.30-ին Ֆանարջյան փողոցի 1 նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 36-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարտականի ձևափոխված 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 ձևափոխված փամփուշտներով:
Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: