Սյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք
13.01.2025 15:58
Արձանագրված դեպքեր

Հունվարի 11-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցում ծառայություն իրականացնելիս Սյունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա, որի սրահի հետնամասում, ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի ակոսափող հրազեն, պահեստատուփով մարտական փամփուշտներ, խլացուցիչ և նշանառության սարք։ 37-ամյա վարորդը հայտնել է, թե դրանք իր հետ բերել է ԼՂ-ից։
Փաստաթղթերն ուղարկվել են քննչական մարմին։ Հանգամանքները պարզվում են։