ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկաններն ապօրինի հրացաններ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Հերթական տեղեկությունը ստացան ապրիլի 8-ին։ Տեղեկությունները ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելեցին Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: