ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել է գտած զինամթերքը

Կամավոր հանձնել է գտած զինամթերքը

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել Հարթաշեն գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի ատրճանակ, գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 7 և 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ ու հայտնել, որ դրանք այսօր գտել է Արցախի Քաշաթաղի շրջանի «Դավթումաս» կոչվող տարածքից՝ կիսաքանդ շինության ներսում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: