Պարեկները ձերբակալել են օրինախախտին․ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ
14.02.2025 15:53
Արձանագրված դեպքեր

Փետրվարի 13-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։ Դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: