Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
15.05.2025 12:28
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: