112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Արմավիրի մարզի պարեկային ծառայության հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի գիշերը՝ ժամը 3.15-ի սահմաններում, մայրաքաղաքի Իսակովի պողոտայում կանգնեցվել է 36-ամյա տղամարդու «Մերսեդեսը», որը վարում էր նրա ընկերը՝ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 39-ամյա բնակիչը: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին: Թաիրով բնակավայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսի» սրահի պահախցում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ։
36-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: