ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և մարտական փամփուշտներ են հայտնաբերվել

Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և մարտական փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 15-ի ժամը 18-ին Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 36-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Բայկալ-442» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 12 մարտական փամփուշտներով և նույն զենքի համար նախատեսված փամփշտատուփ՝ լիցքավորված 10 մարտական փամփուշտներով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: