1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քաղաքացիները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։
Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։ ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գորիսում բնակվող մի տղամարդ հանձնել է ՁՀՆ-7 տեսակի 3 նռնականետի կրակոցներ՝ լիցքավորիչով ու պայուսակով, նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, բերվել էին Արցախից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Մեղրիի բաժնում։ Հրազենը ոստիկանություն բերած տղամարդը հանձնել է նաև նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 45 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կապանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն, բեկորային նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 90-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: