ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խուզարկությամբ մեքենայում ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերվել

Խուզարկությամբ մեքենայում ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերվել

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 15-ին, գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա եղել էր ատրճանակի նմանվող հրազեն: 34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ 34-ամյա երիտասարդը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 16-ին խուզարկվել է 34-ամյա ուջանցու «Նիսան» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի ատրճանակ և ծալովի դանակ:
Կատարվում է նախաքննություն: