ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Աշտարակ ճանապարհի անշարժ պահակետում ստուգել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա, որը վարում էր Աշտարակում բնակվող 21-ամյա մի երիտասարդ։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 5,45մմ տրամաչափի 12 փամփուշտով, ինքնաձիգի դատարկ պահունակներ, զրահաբաճկոն ու սաղավարտ։ Վարորդի հայտնածով՝ դրանք պատկանում են եղբորը։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: