Ավտոմեքենայի զննությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Թեղուտ գյուղի տարածքից բերման են ենթարկել 57, 30 և 43-ամյա երեք տղամարդու՝ նրանց «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հանդերձ։ Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ապօրինի պահվող, գործարանային համարը ջնջված, 16 մմ տրամաչափի և գործարանային համարով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի 12 փամփուշտ, 25 և 23 սմ երկարությամբ երկու դանակ: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ևս 5 փամփուշտ և դանակ։
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: