ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

Կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 21.20-ին, 1970թ. ծնված Սվետլանա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով ու հայտնել, որ հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: