ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայի խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Մեքենայի խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի պարեկները փետրվարի 17-ին, ժամը 19.48-ին, համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակ-Եղվարդ ճանապարհին՝ Նոր Երզնկա համայնքի ճանապարհահատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մի մեքենա: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը հայտնել է, որ ավտոմեքենայում անօրինական զենք-զինամթերք կա: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Աշտարակի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
«ՎԱԶ-2114»-ը տեղափոխվել է Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Փետրվարի 18-ին «ՎԱԶ-2114»-ի խուզարկությամբ հայտնաբերվել են «Կուզեյ-911» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ և նույն տրամաչափի 24 փամփուշտ:
Կատարվում է նախաքննություն։