ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, հրացան, նռնակ և ռազմամթերք են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա հունիսի 19-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Գեղարքունիքի մարզային վարչությունների, ինչպես և Գավառի բաժնի ծառայողները խուզարկեցին Գանձակ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու բնակարանը և  հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 43 հատ ինքնաձիգի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, գործարանային համարով օդամղիչ հրացան և այլն։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: