23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
20.05.2024 11:58
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ զանգվածով, իսկ ծխախոտի տուփի մեջ՝ 4 սպիտակ հաբ:
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: