ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում լիցքավորված ատրճանակ կար․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 28 և 20-ամյա երեք երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով շրջում են մայրաքաղաքում, և մեքենայում զենք կա։
Իրավապահները արձագանքել են անմիջապես և գործել օպերատիվորեն։ Երիտասարդնեը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: