Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։
Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: