61-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին բաժին է ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ և հանձնել ապօրինի պահվող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: