1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նռնականետ, ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։
Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, որն ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Գավառում բնակվող 24-ամյա մի երիտասարդ էլ տեղի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում հանձնել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որն ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են եկել երկու տղամարդ, որոնք կամավոր հանձնել են նռնականետ ու կարճեցված փողով և խզակոթով հրացան։ Նրանց հայտնածով՝ նռնականետն ու հրացանը բերել են Արցախից։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Կոտայք գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 25 փամփուշտը։
Գործարանային համարով հրացանը ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է Մրգավետ գյուղում բնակվող մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրացանը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։
Գործարանային համարով հրացան է կամավոր հանձնվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Այն բաժին բերած Նոր Արմավիր գյուղի բնակիչը հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը։
Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  Շենիկ և Լեռնագոգ գյուղերի երկու բնակիչ կամավոր հանձնել են պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչփի և հրազենների 90-ից ավելի փամփուշտ, որոնք, նրանց հայտնածով բերել են Արցախից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: