Մալաթիայի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները:
Հուլիսի 21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատյան զանգվածից Դալմայի այգիներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկու ատրճանակ, որոնցից մեկի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ, որսորդական հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 156 փամփուշտ։
Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: