Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ինքնաձիգ ու փամփուշտներ են հայտնաբերել
26.05.2025 13:22
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին, չգործող ջրամբարի մոտ, զենք-զենամթերք է թողել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանների հայտնաբերած պարկում կար մեկ ինքնաձիգ և 65 փամփուշտ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: