54-ամյա տղամարդու մոտից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
27.12.2024 13:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Դեկտեմբերի 26-ին Կապանի համայնքային ոստիկանները կաղնուտցի 54-ամյա տղամարդու անվամբ հաշվառված որսորդական հրազենի պահելու և կրելու ժամկետն անցնելու կապակցությամբ կատարել են ստուգայց։ Ստուգման ժամանակ նա մետաղյա պահարանից իրավապահներին է ներկայացրել նշված հրազենը, նաև` առանց պայթուցիչի նռնակ, հրազենի պահեստատուփ՝ լիցքավորված մարտական 27 փամփուշտով։ Տղամարդը հայտնել է, որ նռնակն ու փամփուշտները ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ընթացքում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: