Ստուգայցի ժամանակ ննջասենյակում ապօրինի հրազեն է հայտնաբերվել
29.07.2024 10:19
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ծառայողը ստուգայց է կատարել Չինարի գյուղի բնակիչ, որսորդմիության անդամ 33-ամյա երիտասարդի առանձնատուն: Մահճակալի տակ՝ ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերվել է «Իժ» մոդելի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հրազենը պատկանում է 49-ամյա համագյուղացուն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Բերդի քննչական բաժին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: