ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։ Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։ Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով։   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: