1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պայուսակում զենք և զինամթերք է հայտնաբերվել

Պայուսակում զենք և զինամթերք է հայտնաբերվել

Հուլիսի 29-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ճամբարակի բնակիչ 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր. նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ համաքաղաքացի 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Նա ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ պայուսակը հայտնաբերվել է, որի մեջ օդաճնշիչ ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և օդաճնշիչ ատրճանակի գնդակներ էին:
Ճամբարակի բնակիչ 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: