ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ:
Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: