ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները բերման ենթարկվածների մեքենայում ատրճանականեր են հայտնաբերել

Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արմավիր քաղաքի Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Արմավիրի բնակիչներ են։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ, որոնցից մեկը՝ «Մակարով»։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: