Ավտոտնակից հրացան էր գտել
26.07.2019 15:44
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 12.45-ին, Ճամբարակի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը՝ հայրական տան ավտոտնակից, և որ պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: