1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակների, հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Մասիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Նոյեմբերյանի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և ռազմամթերքի, Վարդենիսում՝ ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի։ Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գուգարքի, Դիլիջանի և Արմավիրի բաժիններում։ Ատրճանակները Դիլիջանի և Արմավիրի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև ռազմամթերք։ Ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում, մասնավորապես, Մալաթիայի և Կենտրոնական բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: