Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: