ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեն են կամավոր հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը։ Արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես՝ հրացանի, ինքնաձիգի պահունակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի փամփուշտների։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրի բաժնում արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, Մեծամորում՝ ռազմամթերքի հանձնման դեպքեր: «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: