1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել բաժիններ։ Հատկապես արդյունավետ էր Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Մի տղամարդ էլ անցած տարի Արցախից բերած «Կալաշնիկովի» գնդացիրն է կամավոր հանձնել Գուգարքի բաժին՝ շնորհիվ բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի և Ստեփանավանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Մակարով» ատրճանակն էլ ոստիկանության Կումայրիի բաժին կամավոր հանձնել է Գյումրիում բնակվող մի տղամարդ։ Ոստիկանության Մարտունու և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Զինամթերքը Նաիրիի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև հրացան։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: