1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգ, ատրճանակներ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ալավերդիում բնակվող 66-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ պահունակով։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը գտել է։
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ծաղկահովիտ գյուղում բնակվող 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն կրակող սարք և ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել տարիներ առաջ։
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Էջմիածնի 68-ամյա բնակիչներից մեկը կամավոր հանձնել է մասնատված հրացան, նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Էջմիածնի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: