ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տիպի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նռնականետն ու փամփուշտները Աստղաձոր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Մարտունու բաժին՝ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացատրական աշխատանքը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: