1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քաղաքացիները շարունակում են ոստիկանության բաժիններում հանձնել ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Երևանի երկու բնակիչ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, խզակոթը կտրված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Ատրճանակի, նռնակի, պահունակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Մալաթիայի բաժնում: Արդյունավետ էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ավանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ, որոնցից մեկը՝ «Ֆ-1» տիպի և պայթուցիչով, տարբեր տրամաչափի 177 փամփուշտ և այլն։ Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Նորավան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեղրիի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  Քաջարանի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և հրազենների 250-ից ավելի փամփուշտ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։ Այն բաժին բերած Գանձակ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է նաև պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 200 փամփուշտ։  Արարատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ զանգել է բաժին ու հայտնել, որ Վեդի-Արարատ ճանապարհին «Կալաշնիկովի», ինքնաձիգ, պահունակ ու փամփուշտներ է թողել։ Նշված վայրում Արարատի ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք։ Ախուրյանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Հացիկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է հրանոթի արկ, պայթուցիչով նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտներն էլ կամավոր հանձնել են ոստիկանության Բազումի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։           

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: