ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել Արմաշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի երկու փամփշտատուփ, որից մեկը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի մի բնակչուհի կամավոր ոստիկաններին է հանձնել «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7,62 մմ տ/չ 46 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 10-ի սահմաններում, բաժին է ներկայացել Գեղանուշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՏՕԶ-8Մ» տեսակի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, Նոյեմբերյանի Օրբելու փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: