1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։  Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Մասնավորապես, Գավառի և Մարտունու բաժիններում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, Վարդենիսում՝ ակոսափող հրազենի և տարբեր տեսակի ռազմամթերքի, Սևանի բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։ Ոստիկանության Աշտարակի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանանձել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: