ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում էլ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության Արարատի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ականանետի ականի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: