1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման եկու դեպք։ Մայրաքաղաքի երկու բնակիչ  Արաբկիրի բաժին են բերել ինքնաձիգներ, այդ թվում՝ «Կալաշնիկովի», ինչպես և ինքնաձիգի փամփուշտներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նուբարաշենի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Երևանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մասիսում՝ տարբեր տեսակի հրացանների և ռազմամաթերքի, իսկ Արարատի բաժնում՝ ատրճանակի։ Տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Չարենցավանի և Մուշի բաժիններում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հետաքննիչների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի համայնքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: