ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ: Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդին պարեկները ներկայացրել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: