1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինքնաձիգ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի հրազեններ են հանձնվել

Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 250-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը իրենն է, պահել էր խորդանոցում։
Գործարանային համարով «Իժ» հրացանն էլ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Եղեգնաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ պապի հրացանը գտել է առանձնատունը մաքրելիս։
Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևան քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորեղբոր գործարանային համարով հրացանը, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, նռնակի պայթուցիչներ և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Բերդ քաղաքի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան ու տարբեր հրազենների ու տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ հորը։ Բերդի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։
Պայթուցիկներով նռնակներն ու ինքնաձիգի փամփուշտները ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում կամավոր հանձնել է Վանաձորի մի բնակիչ։ Դրանք գտել է նկուղը մաքրելիս ու բերել ոստիկանություն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: