1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Սիսիանի 53-ամյա մի բնակիչ և իրավապահներին հանձնել «ԱԿՄ» ինքնաձիգ։ Նա հայտնել է, որ հանգուցյալ հոր ինքնաձիգը հայտնաբերել է տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ադոնցի փողոցի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր ինքնաձիգը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրվել են հրացանների, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի փամփուշտներ։ Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Հրազենը բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև ինքնաձիգի դատարկ պահեստատուփ ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի պահեստատուփն ու փամփուշտները կամավոր հանձնել է Կոտայքի մարզի մի բնակիչ՝ Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների, պահունակների և տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի և Մասիսի բաժիններում։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթիկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։ Հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: