ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարաննի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Բնակարաննի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 30-ամյա տղամարդն իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ։
Հունվարի 9-ին քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ժամը 10.00-ին խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության հասցեում և կից օժանդակ շինություններում:
Խուզարկության ընթացքում տանտերը բնակարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 12 փամփուշտով, «Սայգա» տիպի ակոսափող հրացան՝ լիցքավորված 2 փամփշտատուփով և մարիխուանա թմրամիջոցի նման զանգվածով լցված 2 տուփ:
Ներկայացվածը փաթեթավորվել և կնիքվել է:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել։
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: