ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, ապօրինի զենք-ռազմամթերք կրելու կասկածանքով բաժին բերման են են թարկվել 41-ամյա Միքայել Հ․-ին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի խզակոթով «ԱԿՄ» ինքնաձիգ՝ առանց պահունակի, իսկ զինվորական ուսապարկից՝ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի մեկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: